Նախօրեին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց հերթական ակցիայի ժամանակ մայթեզրին պառկելու համար Ոստիկանության Ավանի բաժանմունք են տարել ակտիվիստ Վարդգես Գասպարիին և տուգանել 30.000 դրամով:
Գասպարին Aravot.am-ին ասել է, որ իրեն չեն բացատրել ոստիկանության բաժանմունք տանելու պատճառը, ապա պատմել է, որ միչև բաժանմունք տանելը ինքը լուռ կանգնած էր «Հարսնաքարի» դիմաց ձեռքին՝ «… սպանդանոց, այստեղ է սպանվել Վահե Ավետյանը» գրառումով պաստառ: «Սկզբում քաղաքացիական հագուստով մեկը ձեռքիցս խլեց պաստառը, հետո մի խումբ ոստիկաններ ձեռքերից, ոտքերիցս բռնած տարան», ասաց նա:
Վարդգես Գասպարիին վարչական տույժի են ենթարկել մայթեզրին պառկելու համար՝ հիմնավորելով, որ պառկելով խոչընդոտում է ճանապարհային երթևեկությունը:
Ամբողջական նյութը՝ Aravot.am-ում:









































