«Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչներն իրենց պաշտոնական կայքում պնդում են, որ Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հրեա է: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ նշելով, որ ավելի ուշ հոդվածը ջնջվել է:
Մանսուրը, որ ավելի վաղ զբաղեցրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, երդմնակալել է հինգշաբթի՝ այն բանից հետո, երբ բանակը Մուհամմադ Մուրսիին զրկել է իշխանությունից:
Թերթի փոխանցմամբ` հոդվածում նշվում է, որ Մանսուրը համարվում է «յոթերորդ օրվա ադվենտիստ, ինչը հուդայական աղանդ է»:
Հեղինակները նաև պնդում են, որ Եգիպտոսի ղպտիական եկեղեցին հրաժարվել է Մանսուրին քրիստոնյա դարձնել:
Բացի այդ, հաղորդվում է, որ Մանսուրի նշանակմանն աջակցել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից առաջ քաշված ծրագրի շրջանակներում, որի համաձայն՝ վերջին հաշվով նախագահի պաշտոնը կզբաղեցնի ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Ալ-Բարադեյը:
Հոդվածում նաև նշվում է, որ Ալ-Բարադեյը հայտարարել է, որ «Ադլի Մանսուրը մտադիր չէ մասնակցել Շուրայի խորհրդի աշխատանքներին, որը ժխտում է Հոլոքոստը»:







































