Հյուսիսային և Հարավային Կորեաների ներկայացուցիչներն այսօր աշխատանքային բանակցություններ են սկսել, որոնց նպատակն է սահմանային Կեսոն գոտում միջկորեական արդյունաբերական համալիրի հետագա ճակատագրի որոշումը: «Ռենհապ» գործակալության փոխանցմամբ՝ երկկողմ հանդիպումն անցկացվում է հյուսիսկորեական կողմի Փհանմունջոմ սահմանային կետում:
Համաձայն պայմանավորվածության՝ յուրաքանչյուր կողմը բանակցություններին ներկայացել է 3 հոգանոց պատվիրակությամբ: Այդ բանակցություններն առաջինն են՝ ապրիլին Կեսոն համալիրում աշխատանքի դադարեցումից հետո:
Աշխատանքային հանդիպման անցկացման նախաձեռնողը Սեուլն է, որը Փխենյանին համապատասխան առաջարկ է արել հուլիսի 4-ին:










































