ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը հուլիսի 29-ին ընդունել է Արցախի Նոր Մարաղա գյուղից Երևան ժամանած դպրոցականներին և ուսուցիչներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ԱԳՆ գործառույթները և գործունեությունը, արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջնայնությունները:
Արմեն Պապիկյանը պատասխանել է դպրոցականներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնք հիմնականում վերաբերում էին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և կարգավորման հեռանկարներին: