Գերմանիայի գլխավոր դատախազությունը մոտ 130 քրեական գործ է բացել ենթադրյալ իսլամիստների նկատմամբ: Focus Online պարբերականի հաղորդմամբ՝ մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 190 իսլամական արմատականի:
Իսկ 2014 թ. սկզբում Գերմանիայի գլխավոր դատախազությունը 5 այդպիսի գոծ է հարուցել 8 կասկածյալի նկատմամբ, 2015 թ. սկզբում՝ 50 գործ 80 քաղաքացու նկատմամբ: Միաժամանակ, վիճակագրության մեջ ներառված չեն դատական գործընթացները, որոնք տարվում են ոչ թե դաշնային մակարդակով, այլ առանձին դաշնային հողերի:
Քրեական ոստիկանության դաշնային վարչության վերջին տվյալներով՝ ընթացիկ տարում Գերմանիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է մոտ 450 իսլամիստ, որոնցից պոտենցիալ ահաբեկչական վտանգ կա:








































