Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Քրիստիան Վիերին որոշել է 43-այմա հասակում վերսկսել մարզական կարիերան:
«Հրաշալի նորություն ունեմ: Բոբոն վերադառնում է ու խաղալու է Չինաստանում: Եթե 5 ամիս առաջ քաշս 101 կգ էր, ապա հիմա կշռում եմ 91 կգ: Նիհարել եմ 10 կգ-ով: Մնում է նիհարել ևս 2 կգ-ով: Այդ ժամանակ պատրաստ կլինեմ խաղալ: Բոլորին լավ օր եմ մաղթում»,- Instagram-ի իր էջում գրել է Վիերին:
Հիշեցնենք, որ Վիերին մարզական կարիերան ավարտել էր 2009թ.: 1999թ. նրա տրանսֆերը «Լացիո»-ից «Ինտեր» դարձել էր ամենաթանկարժեքն աշխարհում (48.5 մլն եվրո):








































