Նախորդ գիշեր, ժամը 12-ին, Վեդիում գողացել են մարզի ԱԱԾ պետ Կարեն Մակարյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: «Հրապարակ»-ի տեղեկություններով, հենց Կ. Մակարյանի գերատեսչության «տղաներն» են զբաղվել հայտնի «դիզվառելիքի գործով», նրանք են մտել գյուղերը, հանդիպել-խոսել գյուղացիների հետ, «ուսումնասիրել» ցանքատարածքները և այլն: Թերթի՝ պարոն Մակարյանի հետ կապվելու փորձերն ապարդյուն են անցել: Հեռախոսազանգերին չի պատասխանել նաև մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանը: Ոստիկանության լրատվականից հաստատել են դեպքը:









































