ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում վիրավորված Պավել Մանուկյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«Պավել Մանուկյանի առողջական վիճակը երեկվա համեմատ նույնն է: Կայուն ծանր է, սակայն դրական տեղաշարժը նկատելի է: Ինչպես արդեն հաղորդել էինք արհեստական շնչառական ապարատն անջատված է, շնչում է ինքնուրույն, սակայն նա դեռ վերակենդանացման բաժանմունքում կշարունակի բուժումը»,-ասել է Անահիտ Հայթայանը:
Լուսանկարը՝ Panorama.am-ի