Բրիտանացի արքայազն Հարին հանձնել է Apache ուղղաթիռի հրամանատարի որակավորման քննությունները՝ հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Ուղղաթիռի անձնակազմը բաղկացած է երկու հոգուց: Նախկինում Հարին կատարել է երկրորդ օդաչուի դերը:
Վեցժամյա քննության ընթացքում Հարին մի քանի թռիչք է իրականացրել երկրի տարածքի վրայով և, որպես առաջադրանք, մի քանի ուսումնական հարձակումներ է իրականացրել: Հրամանատարությունը գովել է արքայազնին և նշել, որ նա գերազանց է հանձնել բոլոր քննությունները:










































