Կոսովոյի սերբերը հիմնել են Կոսովո և Մետոխիա ինքնավար երկրամասի ժամանակավոր խորհրդարան (Սկուպշչինա), որը, ենթադրաբար, կնպաստի տեղական սերբ բնակչության պաշտպանությանը՝ սերբական տեղական ինքնակառավարան մարմինները կոսովոալբանական իշխանության մարմիններին ինտեգրվելուց։
Սկուպշչինայի առաջին նստաշրջանը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, նախագահ է ընտրվել Սլավկո Ստևանովիչը: Սերբիայի պաշտոնական իշխանությունները դեմ են Կոսովոյի սերբերի նոր միությանը, քանի որ այն ուղղված է Բրյուսելի համաձայնագրի իրականացման դեմ:
«Միայն ժողովրդավարական և տնտեսապես ուժեղ Սերբիան կարող է Կոսովոյում և Մետոխիայում օգնել սերբ ժողովրդին, սակայն մենք չենք կարող համաձայնել Սերբիայի՝ ԵՄ-ին ինտեգրվելու գնով տարածքային կորուստներ ունենալուն և մեզ չճանաչված պետության իշխանության մարմիններում ինտեգրելուն»,- սերբական մամուլը մեջբերում է Սլավկո Ստևանովիչի խոսքերը:






































