Նյու Յորքի հանրային գրադարանի դեմ (NYPL) դատական հայց են ներկայացրել Հինգերորդ ավենյուում գտնվող գլխավոր մասնաշենքի վերանորոգման առնչությամբ:
Մասնավորապես, հայցվորներին վրդովեցրել են գրադարանի շենքից 100-ամյա պահարանները հեռացնելու ադմինիստրացիայի ծրագրերը: Այս մասին նշված է The Wall Street Journal-ի կայքում:
Հայցը Նյու Յորքի Գերագույն դատարան են ներկայացրել 5 գիտնականներ, այդ թվում՝ Պուլիցտերյան մրցանակի դափնեկիր Դևիդ Լյուիսը:
Հայցվորները պնդում են, որ գրադարանի 7 հարկերում տեղադրված գրապահարանները Նյու Յորքի գրադարանի անբաժանելի մասն են:
Գրադարանի ներկայացուցիչը պարբերականին հայտարարել է, որ ինքը դեռ ծանոթ չէ հայցին: Ընդ որում՝ NYPL-ում հայտարարել են, որ վերանորոգումն արվում է ի շահ ընթերցողների:
Գրադարանի գլխավոր մասնաշենքի վերանորոգումը պետք է սկսվի 2013-ին: Այդ նպատակով քաղաքային իշխանությունները հատկացրել են 150 մլն դոլար: Եվս այդքան ներգրավվել է մասնավոր ներդրողներից:
NYPL-ը հիմնադրվել է 1895թ.: Այն մեծությամբ աշխարհում երրորդն է ու երկրորդն ԱՄՆ-ում:











































