Երբեք չես իմանա, թե որտեղ կհանդիպես քո երկրորդ կեսին: Կույր բրիտանացիներ Կլեր Ջոնսոնին ու Մարկ Գեֆիին «ծանոթացրել են» իրենց շները: Դեպքը տեղի է ունեցել կենդանիների համար նախատեսված թրենինգների ժամանակ: Նախ ՝ընկերակցել են Կլերի ու Մարկի շները, ապա նրանց տերերը՝ հայտնում է The Telegraph-ը:
Զույգը ծանոթացել է շների մարզման պարապմունքների ժամանակ: Նախ՝ միմյանցով հետաքրքրվել են նրանց 3 տարեկան շները, ապա շների տերերի միջև սկսվել է բուռն սիրավեպ:
Նրանք 11 ամիս հանդիպելուց հետո վերջապես որոշել են ամուսնանալ: Նրանք կատակում են՝ ասելով, թե շները կլինեն իրենց հարսանիքի վկաները:
50-ամյա Կլերը տեսողությունից զրկվել է շաքարախտի հետևանքով, երբ ընդամենը 24 տարեկան էր: Կինը խոստովանել է, որ ինքն է արել առաջին քայլը՝ Մարկին հրավիրելով սրճարան: 53-ամյա տղամարդը շուտով նրան ամուսնության առաջարկ է արել:







































