Սիրիայում վերջին տարվա ընթացքում էականորեն վատացել է սննդամթերքի ապահովման հետ կապված իրավիճակը, իսկ հակամարտության շարունակության դեպքում առաջիկա 12 ամիսներին այն ավելի կխորանա: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մթերային և գյուղատնտեսական կազմակերպության զեկույցում:
Մասնագետների եզրահանգումների համաձայն՝ Սիրիայի բնակչության 5 միլիոնից 4-ը ի վիճակի չէ իրեն ապահովել սննդամթերքով: Պատճառն արտադրանքի ծավալի կտրուկ նվազումն է: Մասնավորապես, ցորենի բերքը կրճատվել է 40%-ով՝ մինչև 2.4 միլիոն տոննա՝ 4 միլիոն տոննայի փոխարեն: 2013-2014թթ. բերքը 15%-ով ավելի քիչ կլինի:
«Հակամարտությունն ամենալուրջ և բացասական կերպով ազդել է գյուղատնտեսության ոլորտի վրա»,- ասվում է զեկույցում:
Մասնագետները նշում են, որ խոշոր եղջերավոր անասուններին սպառնում է համաճարակ՝ պատվաստումների բացակայության պատճառով:









































