ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:
ԵԱՀԿ նախագահի այցը նախատեսված է հուլիսի 7-8-ը՝ հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլաևը:
Նրա խոսքով՝ բանակցությունների գլխավոր թեման կդառնա Ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև Ադրբեջանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունները:










































