Thursday, 18 06 2026
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
10:10
Թրամփի և Նեթանյահուի միջև անվստահությունն աճում է. WSJ

Սահմանադրական ոլորանները

Հայաստանը 1996 թվականից ի վեր հուլիսի 5-ը նշում է որպես Սահմանադրության օր, քանի որ դրանից մեկ տարի առաջ այդ օրը՝ հուլիսի 5-ին, խորհրդարանի ընտրությանը զուգահեռ ընդունվեց նաև պետության Սահմանադրությունը: Սահմանադրության ծննդի այդ իրողությունն արդեն իսկ ինչ-որ բան հուշում է դրա հետագա կենսագրության ընթացքի վերաբերյալ, երբ հետահայաց ուշադրություն ենք դարձնում դրան:

Հայաստանի առաջին Սահմանադրությունն ընդունվեց խորհրդարանի ընտրությանը զուգահեռ: Խորհրդարանական ընտրությունները, իհարկե, յուրաքանչյուր պետության համար կարևորագույն համապետական միջոցառում են, սակայն պետք է խոստովանել, որ խորհրդարանները անցողիկ են, իսկ Սահմանադրությունը մի բան է, որը առավելապես մնայուն արժեք է, ինչքան էլ որ պետության և հասարակության կյանքի ընթացքում այն երբեմն ենթարկվում է ժամանակի պահանջով կատարվող փոփոխությունների: Եվ այս տեսանկյունից, Սահմանադրության ծնունդը առավել անցողիկ խորհրդարանական ընտրության հետ կապելը խոսում է այն մասին, որ Սահմանադրության ամբողջական արժեքը և նշանակությունը հասարակական, պետական կյանքի կազմակերպման, ավանդույթների ձևավորման, հասարակական գիտակցության կազմավորման տեսանկյունից կարծես թե այնքան էլ գիտակցված չէր: Այլապես, այդ կարևորագույն միջոցառումը կառանձնացվեր խորհրդարանական թոհուբոհից և չէր ստորադասվի դրան:

Եվ միգուցե պատահական չէ, որ հետագայում հասարակության մոտ այդպես էլ չարմատավորվեց սահմանադրական գիտակցություն, Սահմանադրությունն այդպես էլ չդարձավ իրավական այն անբեկանելի հենքը, որի վրա պետք է կանգներ Հայաստանի Հանրապետության կյանքը պատերազմից հետո: Այդ առաջին «վրիպումը» կարելի է վերագրել Հայաստանի առաջին իշխանությունների անփորձությանը, նաև պատերազմի դեռ նոր-նոր ավարտված լինելու ժամանակի առանձնահատկություններին, բարդ տնտեսական և աշխարհաքաղաքական իրավիճակին: Սակայն հետագայում էլ թե այդ իշխանությունը, թե հաջորդ իշխանությունները, ավելի ու ավելի ամրանալով, որևէ կերպ գործնական քայլեր չկատարեցին և չեն կատարում Սահմանադրության արժեքին իրական, առօրեական իմաստ, նշանակություն հաղորդելու, հասարակությանը Սահմանադրության գործնական իմաստը ընկալելի դարձնելու, շոշափելի դարձնելու համար:

Այդ դեպքում ավելի լավ է, որ այն ընդհանրապես չլինի, քան լինի, բայց չգործելով, առավելապես տրաֆարետի կամ քողածածկի դերում օգտագործվելով վարկաբեկվի հասարակության աչքում, վերածվի ընդամենը մի թղթի, որից օգուտը միայն հավելյալ ոչ աշխատանքային օրն է, եթե այն բաժին է ընկնում աշխատանքային շաբաթվա որևէ օրվա: Սակայն Հայաստանում Սահմանադրությունը կա, բայց չի գործում, և հենց այդպես վարկաբեկվում է: Իշխանությունները դրան հղում են անում միայն իրենց ձեռնտու դեպքերում, ընդդիմությունները դրան հղում են անում, սակայն որևէ կերպ պատասխանատվություն չեն ստանձնում այդ հղումների համար, իսկ հասարակությունն այդ ամենը լսում է, սակայն չի արժևորում, որովհետև փայտի որևէ ծայրում չի տեսնում Սահմանադրությունը, որով հնարավոր է ինչ-որ բան որսալ իշխանությունների հետ պայքարում:

Վերջին տարիներին սակայն, իրավիճակը նկատելի փոփոխության ենթարկվել է: Քաղաքացիական հանրույթի տարբեր խմբեր են ձևավորվել՝ կուսակցական և ապակուսակցական, որոնք իրենց գործողությունների հիմքում դնում են Սահմանադրության գաղափարը և այդ գործողությունները կառուցում հենց տվյալ ելակետից: Այսինքն` նրանք պայքարում են ոչ թե Սահմանադրությունն աշխատեցնելու համար, այլ աշխատեցնում են այն իրենց պայքարով: Այդ ամենն, իհարկե, լայն քարոզչական մատուցման չի արժանանում, մնալով առավելապես այդ փոքր խմբերի շրջանակում, բայց նրանք համառ են, համբերատար, ինչն անկասկած չի կարող չտալ իր պտուղները: Ավանդական քաղաքական ոճից և հռետորաբանությունից հոգնած հանրությունն ինքն էլ ժամանակի ընթացքում ավելի շահագրգռված կլինի հաղորդակից լինել պայքարի այդ տարբերակին, չսպասելով, որ այն գա իր մոտ, այլ գնալով դրան ընդառաջ:

Այդ իմաստով, Հայաստանի Սահմանադրության վերջին տարիների տարեդարձերը թեև նշվում են ներքաղաքական ստագնացիայի պայմաններում, այնուհանդերձ հասարակական ընկալումների իմաստով այդ ամենը զուգորդվում և ուղեկցվում է դրական միտումներով և դինամիկայով: Քաղաքական իմաստով Հայաստանի Սահմանադրությունը 2005 թվականին ենթարկվեց փոփոխության, որի նպատակը 2007 թվականի համար Ռոբերտ Քոչարյանին դեպի վարչապետի պաշտոն անցում ապահովելն էր: Սակայն ձևավորելով, այսպես ասած, իրավական հիմքը, Ռոբերտ Քոչարյանի ուժերը չբավականացրին այդ ամենի քաղաքական վերնաշենքը կառուցելու հարցում: Եվ այս իմաստով էլ, 2007-08 թվականից հետո Հայաստանում ստեղծվեց հետաքրքրական վիճակ, Սահմանադրության առկայության իմաստով:

Սահմանադրության փոփոխությունների ճարտարապետ Քոչարյանը չկարողացավ մնալ այն համակարգի գլխին, որը նախագծվել էր Սահմանադրության փոփոխությամբ: Արդյունքում համակարգի կենսագործունեության մեջ նոր տրամաբանություն ներմուծած Սահմանադրությունը մնաց առանց ճարտարապետի, որը պետք է ներդաշնակեցներ Սահմանադրության նոր փոփոխությունների և իշխող համակարգի ստվերային հարաբերությունների հարթությունները: Հայաստանի իշխող համակարգում ներկայիս պարբերական ցնցումները, որ առաջանում են տարբեր առիթներով, նաև պայմանավորված են հենց դրանով՝ 2005-ին փոփոխված Սահմանադրության և իշխանության տրամաբանության սինխրոնիզացիայի բացակայությամբ: Ահա թե ինչու նկատելիորեն հասունանում է սահմանադրական նոր փոփոխությունների գաղափարը, որովհետև կամ պետք է համակարգը փոխվի և ներդաշնակվի Սահմանադրությանը, կամ Սահմանադրությունը պետք է փոխվի և ներդաշնակվի ներիշխանական զարգացումների նոր շարժառիթներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում