Ամերիկյան Apple կորպորացիան հայտնվել է արտոնագրային հերթական վեճի մեջ: Այս անգամ iPhone-ի ու iPad-ի արտադրողին մեղադրում է Բոստոնի համալսարանը՝ տեխնոլոգիաների իրավունքի խախտման մեջ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Հայցվորի ներկայացուցիչները հայտարարում են, որ կալիֆոռնիական ընկերության սարքերում հայտնաբերել են «լցոնի» տարրեր, որոնք ստեղծված են նախկինում արտոնագրված տեխնոլոգիաներով: Հաղորդվում է, որ խոսքը № 5 686 738 ամերիկյան արտոնագրի մասին է: Նրանում նկարագրվում է միկրոէլեկտրոնային խառնուրդը՝ գալիումի նիտրիտի հիման վրա, ինչպես նաև չիպերի և ինտեգրալ սխեմաների արտադրության մեջ դրա հետ աշխատանքի տեխնոլոգիան:
Հայցվորը հայտարարում է, որ iPhone 5-ում և MacBook Air-ում անօրինական կերպով օգտագործվել է այդ տեխնոոգիան:
Բոստոնի համալսարանի ներկայացուցիչները մտադիր են դատարանի միջոցով պարտավորեցնել ընկերությանը վճարել այդ տեխնոլոգիայի կիրառման լիցենզիայի համար կամ հասնել Apple-ի այդ արտադրանքների վաճառքի արգելքին:
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ լիցենզիոն համաձայնագրը կարող է Apple-ին արժենալ մոտ 75 մլն դոլար:







































