Մի ժամանակ իտալացի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան մոլորակի ամենագեղեցիկ կինն էր համարվում, նշում է TCH-ը:
60-ականների սեքս-խորհրդանիշն արդեն 86 տարեկան է: Չնայած տարիքին՝ նա մինչև օրս շրջում է Ferrari-ով, տարվում է քանդակներով և մասնակցում բարձրաշխարհիկ երեկույթների:
Սակայն դերասանուհին բոլորին զարմացրեց այս տարվա գարնանը, երբ վաճառեց իր թանկարժեք զարդերի մի մասը և ստացված մի քանի միլիոն դոլարը նվիրաբերեց բժշկական հետազոտությունների իրականացման համար։









































