Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ի նշան բողոքի՝ դուրս է եկել Սահմանադրական խորհրդի կազմից, երբ խորհուրդը հրաժարվել է իր «Ազգային շարժման միություն» կուսակցությանը ավելի քան 10 մլն եվրոյի չափով փոխհատուցում վճարել 2012 թ. նախագահական ընտրություններում մասնակցության համար: Այդ մասին հաղորդել է France Press գործակալությունը:
Անցած տարվա դեկտեմբերին ֆրանսիական պետական հանձնաժողովը մերժել էր կուսակցության հայցը՝ իր որոշումը բացատրելով նրանով, որ նրա թեկնածուն գերազանցել է թույլատրելի ֆինանսական ծախսերի սահմանը: Սահմանադրական խորհուրդը, ստուգելով փաստերը, արդարացի էր համարել կոմիտեի որոշումը: Խորհուրդը ևս ընդունել է, որ Սարկոզին 466 000 եվրոյով գերազանցել է թույլատրելի գումարի չափը:
Փորձագետները գտնում են, որ ավելի քան 10 մլն դոլարի փոխհատուցման մերժումը ծանր հարված կհասցնի խոշոր ընդդիմադիր կուսակցությանը, որն առանց այդ էլ ծանր ֆինանսական վիճակում է խորհրդարանական ընտրություններում պարտությունից հետո:








































