Վրաստանի գլխավոր դատախազության և ռազմական ոստիկանության համատեղ օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում քրեական պատասխանատվության է ենթարկվել ռազմական ոստիկանության նախկին ղեկավար Մեգիս Քարդավան:
Ինչպես նշվում է դատախազության հայտարարությունում, հետաքննությունը հաստատել է, որ 2012 թ. փետրվարի 1-ից 2012 թ. հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում այդ պաշտոնում աշխատելու ընթացքում Քարդավան ապօրինի կերպով յուրացրել է 496 273 լարի, որոնք տրամադրվել են տարբեր օպերատիվ միջոցառումների համար: 2012 թ. փետրվարի 21-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում նա ծախսել է 188 հզ. լարի, որոնք պատկանել են ՊՆ-ին:
Կատարած հանցագործության համար Մեգիս Քարդավայի նկատմամբ նախնական կալանքի թույլտվություն է տրվել: Քարդավան ներկա դրությամբ հետախուզման մեջ է գտնվում:









































