Վերջին ժամանակներս Չինաստանի Ուհան քաղաքում օդի ջերմաստիճանը չի նվազում +40-ից, ինչը ոչ սովորական երևույթ է այս ամսվա համար:
Նման պայմաններում շատ բարդ է սովորել, սակայն չինացի ուսանողները գտել են ելքն այս բարդ իրավիճակից։ Նրանք ուսումնական հաստատություններից մեկի ղեկավարությանը համոզել են թույլ տալ իրենց գիշերել սպորտդահլիճում, որտեղ օդորակիչ կա:









































