Վիետնամցի նախկին զինվոր Նգուենը կմիավորվի իր աջ ձեռքի հետ, որը նա կորցրել էր ավելի քան 40 տարի առաջ: Դա հնարավոր է դարձել շնորհիվ այն բժշկի, ով իրականացրել էր նրա վերին վերջույթի անդամահատումը:
Գերի զինվորը 1966 թ. հայտնվել էր ԱՄՆ-ի ռազմական հոսպիտալում: Նա մահանում էր ձեռքի փտախտից: Ձեռքի անդամահատումից հետո այն 40 տարի մնացել էր բժիշկ Սեմ Աքսելրադի մոտ։
«Դրանից հանել էին հյուսվածքները, ոսկորները միացրել մետաղալարով և տվել ինձ: Երբ կես տարի անց ես լքեցի Վիետնամը, որոշեցի այն դեն չնետել: Այդ ամբողջ ընթացքում այն իմ ճամպրուկում էր»,- հաղորդում է վիրաբույժը:

Երկար տարիներ հետո Սեմն այցելել է Վիետնամ: Այդ ժամանակ հայտնի է դարձել, որ Նգուենը դեռ ողջ է, և բժիշկը ցանկացել է նրան վերադարձնել ձեռքը:

Նգուենը շատ է ուրախացել այդ կապակցությամբ, քանի որ ձեռքն ու բժշկի վկայությունը կօգնեն նրան պատերազմի մասնակցի կարգավիճակ ստանալ ու թոշակ ձևակերպել:










































