Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ընթանում է Գևորգ Բաբաքյոխվյանի գործի դատավարությունը:
28 տարեկան Գևորգը մեղադրվում է այն բանի համար, որ 2012 թվականի հոկտեմբերի 7-ին փաստացի ամուսնացել է 16-ը չբոլորած՝ 1997 թվականի փետրվարի 4-ին ծնված աղջկա հետ:
Գևորգ Բաբաքյոխվյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:








































