Սիրիայի նախագահ Բաշար Ասադը տեղի «Տաուր» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր կառավարությունը կարող է տապալվել միայն անմիջական օտարերկրյա ռազմական միջամտության դեպքում:
Ասադը վստահություն է արտահայտնել ապստամբների նկատմամբ հաղթանակի առնչությամբ:
«Նրանք (ապստամբները 1in.am) կիրառել են բոլոր նյութական, զգացական և հոգեբանական միջոցները: Նրանց մեկ տարբերակ է մնացել՝ օտարերկրյա ուղիղ միջամտությունը: Սակայն երկրների մեծ մասը տատանվում են կամ դեմ հանդես գալիս, այդ իսկ պատճառով եթե մենք կարողանանք վճռականորեն հաղթահարել այդ փուլը, այլևս վախենալու ոչինչ չենք ունենա»,- ասել է Ասադը:
Սիրիայի նախագահի խոսքերով՝ ապստամբների նպատակը եղել է երկրի ենթակառուցվածքին ու տնտեսությանը հարվածներ հասցնելը, հասարակությունում լիարժեք քաոսի ստեղծումը, որպեսզի երկիրը վերածվի անաշխատունակ պետության:
«Մենք դեռևս չենք հասել այդ փուլին»,- հավելել է Սիրիայի նախագահը:






































