Հուլիսի 2-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստանի նախագահության կողմից անցկացվող հերթական մշակութային միջոցառումը: ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը, Ստրասբուրգի քաղաքապետարանի աջակցությամբ, կազմակերպել է ջազ-համերգ՝ հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի մասնակցությամբ։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ միջոցառման սկզբում ողջույնի խոսքով է հանդես եկել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը։
Համերգի ունկնդիրների շարքերում են եղել ԵԽ անդամ երկրների դեսպաններ, ԵԽ քարտուղարության եւ Ստրասբուրգի քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ։ Համերգին հետեւել է ընդունելություն:







































