Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը համաձայնության է հասել Լոնդոնի «Արսենալ»-ի հետ: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը հուլիսի 5-ին Լոնդոն կժամանի` ակումբի հետ 3-ամյա պայմանագիր ստորագրելու նպատակով:
«Մենք ստացանք «Ռեալ»-ի թույլատրությունն ու բանակցեցինք «Արսենալ»-ի հետ: Ուրախ եմ, որ շուտով հնարավորություն կունենամ տեսնել որդուս Անգլիայի Պրեմիեր Լիգայում»,- ասել է ֆուտբոլիստի հայրը:
Իգուաինի տրանսֆերի դիմաց «Արսենալ»- ը 27 մլն եվրո կվճարի «արքայական ակումբ»-ին:











































