Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն մեկնաբանել է ակումբի հետաքրքրվածությունը Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով և նշել, որ Դոնեցկի «Շախտյոր»-ը պետք է զիջումների գնա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում:
«Մենք ներկայացրել ենք մեր առաջարկը Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: «Շախտյոր»-ը պետք է նվազեցնի ֆինանսական պահանջները, զիջումների գնա, այլ կերպ գործարքը չի կարող կայանալ»,- Sky հեռուստաալիքի լրագրող Պատրիկ Վասացիերը մեջբերում է Վացկեի խոսքը:
Sky-ի տեղեկությունների համաձայն` «Շախտյոր»-ը նոր առաջարկ է ստացել «Լիվերպուլ»-ից: Անգլիական ակումբը այժմ 27 մլն եվրո է առաջարկում Մխիթարյանի տրանսֆերի դիմաց: «Հանքափորներ»-ը կպահպանեն նաև Հենրիխի իրավունքների 20%-ը:






































