Իրանի Քարաջ քաղաքում երկու օրվա ընթացքում մահապատժի է ենթարկվել 25 մարդ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, ստորին ատյանի կողմից կայացված մահապատժի դատավճիռները հաստատվել են Իրանի Գերագույն դատարանի կողմից, որից հետո հուլիսի 2-3-ին Քարաջում մահապատժի է ենթարկվել 25 մարդ:
Դատապարտյալներին թույլ չեն տվել վերջին անգամ հանդիպել ընտանիքի անդամների հետ: Հայտնի չէ նաև, թե նրանք ինչում են մեղադրվում:
Հաղորդվում է, որ հուլիսի 3-ին մահապատժի ենթարկված 4 բանտարկյալներ մեղադրվել են սպանության մեջ:










































