Հուլիսի 4-ին, ժամը 09.01-ին տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 3-ի ժամը 02.00-ի սահմաններում տեղած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Գլաձոր և Գետափ գյուղերի պտղատու այգիները, տնկարանները և ցանքատարածքները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության վար¬չութ¬յան պետը:
Ստեղծվել է հանձնաժողով վնասի չափերը գնահատելու համար:
Տարածքը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում:








































