Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միաքայել Մելքումյանի ներկայացրած օրենսդրական 2 նախագծերին: Դրանցից մեկով պատգամավորն առաջարկում է ապրանքների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման 90-օրյա ժամկետ սահմանել, իսկ մյուսով` մեծ գումարների ներդրումներ անող ընկերությունների ներուծած ապրանքների ԱԱՀ-ն երեք տարով հետաձգելու որոշումներ կայացնել ոչ միայն 300 մլն դրամը գերազանցող ներմուծումների դեպքում, այլև 200 մլն դրամը գերազանցողների դեպքում: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ սահմանին գանձվող ԱԱՀ-ն բյուջեի եկամուտների կազմում մեծ տեսակարար կշիռ ունի` 23-24%-ը, ուստի նման նախաձեռնություններն այս պահին անընդունելի են:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հայտարարեց, որ ԱԱՀ-ն սահմանին չգանձելու մոտեցումն ընդունելի, պարզապես դրա համար լրացուցիչ այս պահին 90 մլրդ դրամ է պետք, ինչը կառավարությունը իրեն չի կարող թույլ տալ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































