Twitter միկրոբլոգների ծառայությունը հայտարարել է ԱՄՆ-ի օգտատերերի համար անհատականացված գովազդի գործարկման մասին: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական բլոգում՝ փոխանցում է lenta.ru-ն:
Twitter-ում նշել են, որ պատրաստվում են օգտատերերին ցուցադրել այն բրենդների գովազդները, որոնց նկատմամբ նրանք հետաքրքրություն են դրսևորել՝ այցելելով այդ ընկերությունների կայքեր և բաժանորդագրվելով նրանց:
Twitter-ը վստահեցնում է, որ ոչ մի հավելյալ տեղեկատվություն իր բաժանորդների մասին չի տրամադրի գովազդատուներին: Այս քայլն ուղղված է գովազդի արդյունավետության բարձրացմանը:
Եթե օգտատերերը չեն ցանկանում անհատականացված գովազդ տեսնել, կարող են կարգավորումներում անջատել Promoted Content գործառույթը:









































