Հարցումները ցույց են տալիս, որ արտասահմանում գտնվող վրացիների մեծ մասը աջակցում են «Ազգային շարժմանը»: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հատուկ տեսահաղորդագրության մեջ, որը տեղադրված է Facebook-ի նրա էջում:
«Ցանկանում եմ վարչապետին ասել, որ ներկայիս մեր բոլոր հարցումները ցույց են տալիս, որ արտասահմանում գտնվող վրացիների մեծ մասը աջակցում են «Ազգային շարժմանը», քանի որ կողքից ավելի լավ է երևում, թե դեպի ուր է գնում երկիրը: Հաճախ դրսից ավելի լավ է երևում, քան ներսից: Այն, ինչը տեսնում է մեր հասարակության, համոզված եմ, մեծ մասը, արդեն ակնհայտ է արտասահմանում»,- ասել է Սաակաշվիլին:










































