88 տարեկանում մահացել է համակարգչային մկնիկի գյուտարար Դուգլաս Էնգելբարտը: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Նա կյանքից հեռացել է Կալիֆոռնիայի Ատերտոն քաղաքի իր տանը: Նրա այրու խոսքով՝ մահվան պատճառը երիկամային անբավարարությունն էր:
Ինչպես հիշեցնում է թերթը՝ Էնգելբարտը մկնիկի ստեղծման մասին մտածել է 1964 թվականին, երբ այցելել է համակարգչային գրաֆիկայի վերաբերյալ համաժողովի:
Սկզբում նա իր գյուտն անվանել է «բզեզ», սակայն այնուհետև տերմինը փոխարինվել է ավելի բարեհունչ՝ «մկնիկով»: Միայն 1980-ականներին է մշակումը դարձել համակարգչի կառավարման ստանդարտ միջոց՝ նշում է պարբերականը:
Նա ունի 3 դուստր, մեկ որդի և 9 թոռ:









































