ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն անհանգստություն է արտահայտել՝ կապված Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների հետ, և կոչ է արել հարգել մարդու իրավունքները, մասնավորապես՝ հավաքների ազատությունն ու սեփական տեսակետն արտահայտելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Շատ եգիպտացիներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ իրենց անհամաձայնությունը արտահայտելու երկրում տեղի ունեցողի հետ: Սակայն աշխարհի ցանկացած երկրում զինվորականների միջամտությունը մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է Պան Գի Մունը:
Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է արագ վերականգնել քաղաքացիական իշխանությունը, որը կհամապատասխանի ժողովրդավարական սկզբունքներին:










































