Եգիպտոսի տապալված նախագահ Մուհամմադ Մուրսին անցած գիշեր ձերբակալվել է ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով «Մուսուլման եղբայրներին»:
CNN հեռուստաալիքի տվյալներով՝ Մուրսին գտնվում է տնային կալանքի տակ, սակայն ուժային կառույցների աղբյուրը հայտնել է, որ նա պահվում է ռազմական հետախուզության շենքերից մեկում:










































