Երաժշտական կարիերան, անընդհատ շրջագայությունները և զբաղվածությունը ժամանակին թույլ չեն տվել Իգոր Սարուխանովին բարձրագույն կրթություն ստանալ։
«Ես մայրիկիս խոստացել էի, որ անպայման բարձրագույն կրթություն կստանամ: Նա երկուսը ուներ և ինձ միշտ հարցնում էր, թե երբ»,– ասել է երգիչը:
Երբեք ուշ չէ սովորել: Եվ ահա, մի քանի օր առաջ Իգոր Սարուխանովն ավարտել է Ժամանակակից արվեստների համալսարանը և բարձրագույն կրթության դիպլոմ է ստացել:
Իգորը պատմել է, որ ուսուցումը տևել է երեք տարի և անհատական ծրագրով է ընթացել:










































