Փարիզում սկսվել է բարձրագույն Նորաձևության շաբաթը: Այսպես, Chanel-ի, Versace-ի և Dior-ի ցուցադրությունների ժամանակ նկատվել են Ռիհաննան, Նատալյա Վոդյանովան, Ումա Թուրմանը, Վանեսա Պարադին և այլոք: Իհարկե, այս շքերթից չէր կարող զերծ մնալ երգչուհի Նատաշա Չիստյակովա Իոնովան, ով հայտնի է Глюк’oZa անվամբ:
«Որքան վաղուց ես չէի եղել Փարիզում: Այն, ինչպես միշտ, գեղեցիկ է»,- Instagram-ի իր միկրոբլոգում գրել է երգչուհին: Բացի այդ, նա ներբեռնել է մի լուսանկար, որտեղ կրում է կարճ, կիասաթափանցիկ զգեստ՝ Ուլյանա Սերգեենկոյից: Հնարավոր է՝ այդ հագուստով նա պատրաստվել է ներկա գտնվել նորաձևության ցուցադրություններից մեկին:
«Օհո, շատ գեղեցիկ զգեստ է»,- նշել են երգչուհու երկրպագուները:













































