ԱՄՆ կառավարությունը քննադատել է Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի՝ հեռուստատեսությամբ ժողովրդին ուղղված ելույթը:
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Մուրսիի ելույթում պատասխաններ չկային Եգիպտոսի ընդդիմության առաջադրած պահանջներին: Վաշինգտոնի տեսակետից՝ «Մուրսին ավելին պետք է անի, որպեսզի պատասխանի անհանգստացած եգիպտացի ժողովրդին»: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջեն Փսաքիին:
Նա, սակայն, չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ կառավարությունն այժմ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները զինված հեղաշրջում է համարո՞ւմ է։










































