Ուկրաինայի Վիննիցա քաղաքից գողը, գիշերը ներխուժելով խանութ, պարկերով աղբ է տարել:
Ինչպես հաղորդվում է Պահպանության պետական ծառայության կայքում, չարագործը որոշել է, որ դրանցում գտնվում են ոչ թե թափոններ, այլ մթերք:
Իրավապահները գողին հայտնաբերել են խանութից դուրս գալիս: Ձերբակալվածը նախկինում դատված 49-ամյա տղամարդ է: Պարզվել է՝ նա վերջերս է ազատվել բանտից:
Աղբ գողանալու փաստով քրեական գործ է հարուցվել: Հանցագործին, ով կոտրելով ապակիները՝ մուտք էր գործել խանութ, սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:










































