«Մոնակո»-ն և իսպանական «Մալագա»-ն համաձայնության են հասել ֆրանսիացի կիսապաշտպան Ժերեմի Տուլալանի տրանսֆերի շուրջ: Այդ մասին է հայտնում Onda Cero Malaga-ն:
Տեղեկությունների համաձայն` տրանսֆերային գործարքի արժեքը 5.5 մլն եվրո կկազմի: Ներկայումս «Լիոն»-ի նախկին առաջատարը ակումբ է ժամանել` բուժզննում անցնելու նպատակով:
2012/13 թվականների մրցաշրջանում Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը 29 հանդիպում է անցկացրել «Մալագա»-ի կազմում:









































