Եվրախորհրդարանը հաստատել է 2014թ. հունվարից Լատվիայի անդամակցությունը եվրոգոտուն: Այսպիսով, այս բալթյան երկիրը դառնում է գոտու 18-րդ անդամը, հաղորդում է Bloomberg-ը:
Եվրախորհրդարանի որոշումից հետո Լատվիայի անդամակցությունը եվրոգոտուն պետք է անցնի վերջնական փուլը. հուլիսի 9-ին վերոնշյալ որոշումը պետք է հաստատվի նաև Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարների կողմից:
Անցած ամիս Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Լատվիան պատրաստ է օգտագործել եվրո, քանի որ հասել է ինֆլյացիայի, բյուջեի դեֆիցիտի, պետական պարտքի, արժույթի կայունության թիրախային ցուցանիշների: Նախորդ շաբաթ ԵՄ երկրները ևս իրենց աջակցությունն են հայտնել Լատվիայի անդամակցությանը:











































