Ռոբի Ուիլյամսի ագրեսիվ երկրպագուները այսօր արյունոտ կռիվ են սարքել Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտում նրա ելույթի ժամանակ՝ հայտնում է lifenews.ru-ն: Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ ամեն ինչ սկսվել է երկու բրիտանացիների կռվից:
Կռվից մի քանի րոպե անց նրանց են միացել ևս մի քանի հանդիսատես, ու կարճ ժամանակահատվածում այն իսկական զանգվածային քաշքշուկի է վերածվել:
Զարմացած ականատեսների խոսքով՝ ինչ-որ պահից իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Մարզադաշտում գտնվողները անհանգստացել են, երբ գործին միջամտել են թույլ սեռի ներկայացուցիչները:
Չնայած հանդիսականների շրջանում խուճապին՝ 39-ամյա երգիչը չի դադարեցրել համերգը, ուղղակի մի քանի երգից հետո լքել է բեմը՝ իր երկրպագուների ճիչերի ներքո:
Լոնդոնի իշխանություններն սկսել են արտակարգ դեպքի սեփական հետաքննությունը:









































