Monday, 22 06 2026
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար

Ադրբեջանին վաճառված ռուսական սպառազինության նշանակությունն ու տեխնիկական հնարավորությունները (լուսանկարներ)

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի համաձայն ՌԴ-ն Ադրբեջանին վաճառեց մեկ միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն: Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած այս գործարքի և Ադրբեջանին մատակարարված զինտեխնիկայի նշանակության մասին տարաբնույթ մեկնաբանություններ եղան: Ռազմական փորձագետներից ոմանց գնահատմամբ՝ Ռուսաստանն Ադրբեջանին վաճառել է այնպիսի զինտեխնիկա, որը նախատեսված է խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար, իսկ ոմանց կարծիքով՝ Ռուսաստանն Ադրբեջանին հին զենք է վաճառել: Ներկայացնում ենք Ադրբեջանի ձեռքբերած զինատեսակների ցանկը, սպառազինության ողջ նկարագրությունը՝ նշանակությունը, տեխնիկական հնարավորությունները, հզորությունն ու փորձառությունը:

Ռուսական մամուլի համաձայն՝ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է  3 գումարտակ Т-90С տանկ, 100 БМП-3 հետևակի մարտական մեքենա, 18 Мста-С ինքնագնաց հրետանային համակարգ (մեկ դիվիզիոն), ևս 18 «Սմերչ» տիպի ռեակտիվ համազարկային համակարգ, «Վենա» տեսակի 18 ինքնագնաց հրետանային համակարգ, 6 ծանր հրետանային համակարգ և այլ զինտեխնիկա:

http://topwar.ru/uploads/posts/2010-09/1284046115_t-90_bhisma_cropped.jpg

Т-90С զրահամեքենան ռուսական մարտական հիմնական զրահամեքենան է, ստեղծվել է 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին նախագծող Վլադիմիր Պատկին Իվանովիչի կողմից: Т-90С –ն օգտագործվում է հակառակորդի պաշտպանությունը ճեղքելու, օպերատիվ և ռազմավարական գործողությունների ընթացքում տակտիկական հաջողություն զարգացնելու, ինչպես նաև պաշտպանական նպատակներով:Այս զրահամեքենան թեթև քաշ և փոքր չափեր ունի, իսկ տեխնիկական հնարավորությունները՝ հիմնական զինուժը, տեղակայված է պտտվող աշտարակում: Т-90С զրահամեքենային հատուկ են էքստրեմալ պայմաններում մարտական գործողություններ վարելու ունակությունը, բոլոր մեխանիզմների բացառիկ հուսալիությունը, անկախ կլիմայական և ճանապարհային պայմաններից՝ հիանալի շարժունակությունը և մանևրելու կարողությունը, ինչպես նաև մարտի նախապատրասվելու նվազագույն ժամանակը:

2001-2010 թվականների ընթացքում աշխարհում ամենաշատը վաճառված մարտական զրահամեքենան է: 2011 թվականին նոր Т-90-ի գինը կազմել է 118 մլն ռուբլի: Նույն թվականի վերջից Ռուսաստանի Զինված ուժերին զրահամեքենայի վաճառքը դադարեցվել է:

http://www.fas.org/man/dod-101/sys/land/row/bmp-3_9.jpg

БМП-3- ռուսական զրահապատ, թրթուրավոր մեքենան նախատեսված է անձնակազմի տեղաշարժի համար: Առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրվել է 1990 թվականին: Գործածվել է նաև խորհրդային բանկում: Ներկայումս «БМП-3»-ը աշխարհում ամենատարածված մարտական մեքենաներից է:

http://history-of-wars.ru/uploads/posts/2010-01/1262542820_2s19.jpg

Мста-С– ռուսական ժամանակակից ինքնագնաց հրետանային մեքենան նախատեսված է տակտիկական միջուկային միջոցների, հրետանային և ականանետ մարտկոցների, զրահամեքենաների և այլ զրահատեխնիկայի, հակատանկային միջոցների, կենդանի զինուժի, հակաօդային և հակահրթիռային միջոցների ոչնչացման համար:

http://warsonline.info/images/stories/news/13/04apr/tehno/bm-30.jpg

Համազարկային կրակի «Սմերչ» ռեակտիվ համակարգն առավելապես հեռահար համակարգ է՝ նախատեսված կենդանի զինուժի, ոչ զրահապատ կամ քիչ զրահապատ տեխնիկայի, հրետանու, տակտիկական հրթիռների, զենիթային համալիրների, ուղղաթիռների ոչնչացման համար : Մարտին պատրաստվելու համար պահանջում է 3 րոպե: Կրակոցից հետո մարտկոցը կրկին գործելու պատրասստ լինում է մեկ րոպեից: «Սմերչ»-ն իր տեսակի մեջ գնահատվում է, որպես աշխարհում ամենահզոր զինատեսակ:

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/f0/2S31_Vena_Sideview.jpg

Ինքնագնաց հրետանային միավոր «Վենա»-ն նախատեսված է մինչև 13 կմ հեռավորության վրա կենդանի զինուժին ճնշելու, հրետանային և ականանետ մարտկոցների, հրթիռային սարքավորումների, կրակային միջոցների ոչնչացման համար:

http://topwar.ru/uploads/posts/2011-09/1317304733_5.jpg

«Սոլնցեպյոկ» ծանր կրականետային համակարգի նախատիպն առաջին անգամ գործածվել է Աֆղանստանում՝ 1988-1989 թվականներին: Նախատեսված է թեթև զրահավորված և ավտոմոբիլային տեխնիկան շարքից հանելու , շինություններ քանդելու և այրելու, հակառակորդի կենդանի զինուժը ոչնչացնելու համար:

http://www.snariad.ru/wp-content/gallery/favorit/favorit1.jpg

С-300ПМУ-2 զենիթահրթիռային համակարգը նախատեսված է ռազմաբազաները, արտադրական և վարչական խոշոր շինությունները հակառակորդի օդային հարձակումներից պաշտպանելու համար: Ընդունակ է ոչնչացնել բալիստիկ և աէրոդինամիկ թիրախները: Բոլոր առաջադրանքները համակարգըշնորհիվ թվային միջոցների, կատարում է ավտոմատ:

http://lemur59.ru/sites/default/files/images/%D1%82%D0%BE%D1%802%D0%BC%D1%8D.jpg

Тор-2МЭ զենիթահրթիռային համալիրը նախատեսված է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության խնդիրներ լուծելու, վարչական, տնտեսական և մարտական կարևորագույն օբյեկտների պաշտպանության համար: Կարող է աշխատել ինչպես ձեռքի կառավարմամբ, այնպես էլ ավտոմատ ռեժիմով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում