Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ «Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի 28-ամյա դուստրը՝ Բարբարա Բեռլուսկոնին և բրազիլական «Կորինտիանս»-ի 23-ամյա հարձակվող Ալեշանդրո Պատոն բաժանվել են:
Այդ տեղեկատվությունը հաստատել է նաև բրազիլացի ֆուտբոլիստը:
«Տարածությունը հեռացրել է մեզ միմյանցից»,- գրել է ֆուտբոլիստը Twitter-ի իր էջում:
Բարբարայի և Ալեշանդրեի հարաբերությունները սկսել են 2011 թվականին, երբ բրազիլացին հանդես էր գալիս «Միլան»-ի կազմում: Զույգի բաժանման մասին լուրը հանկարծակիի է բերել բոլորին, քանի որ վերջերս լուրեր էին շրջանառվում Բարբարայի հնարավոր հղիության մասին:









































