130 տարի անց այն բանից, երբ հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգը կտրել է իր ականջը, հայտնի է դարձել աղջկա անունը, ում նա տվել է այն։ The Art Newspaper պարբերականը պարզել է, որ այդ աղջիկը Գաբրիել Բեռլատիեն է՝ ֆերմերի դուստր, որն աշխատել է հասարակաց տանը։
Մինչ օրս ենթադրվում էր, որ Վան Գոգի կտրված ականջը ստացել է նկարչի պատահական ծանոթը կամ մարմնավաճառ։
Նշվում է, որ լրագրողներին ակնարկ է տվել Բեռնադետ Մերֆիի «Վան Գոգի ականջը. իրական պատմություն» գիրքը, որը լույս է տեսել անցած շաբաթ։ Նշվում է, որ հեղինակը կնոջ սերունդներին խոստացել է գրքում չգրել նրա ազգանունը, սակայն նշել է անունը։
Աղջկա անունը շրջանառվում է Փարիզի Պաստյորի ինստիտուտի գրառումներում, որտեղ նա բուժվել է 1888 թվականին կատաղությունից, որը ձեռք էր բերել շների կծոցներից հետո։ Նշվում է, որ նա Փարիզ էր եկել Առլ քաղաքից։ Փարիզում նրա կյանքը հաջողվել էր փրկել։ Աղջկա բուժումն իր ընտանիքին գցել էր պարտքերի մեջ, և նա սկսել էր աշխատել հասարակաց տանը։ Նա չափազանց երիտասարդ էր, որպեսզի գրանցվեր որպես մարմնավաճառ և աշխատել է այնտեղ որպես սպասուհի։
Նշվում է, որ հենց նրան է տվել իր կտրած ականջը հոգեկան շեղումներով տառապող Վան Գոգը։











































