«Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավին կշարունակի հանդես գալ իտալական ակումբում:
Հիշեցնենք, որ ըստ ավելի վաղ հայտնված տեղեկատվության՝ Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստվում էր վաճառել իտալացի տաղանդի տրանսֆերը՝ ձեռնտու գործարք կնքելով: Այդ կապակցությամբ Էլ-Շարավին հանդիպում էր անցկացրել ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի հետ:
«Հանդիպում է կայացել Ադրիանո Գալիանիի և Ստեֆան Էլ-Շարավիի միջև, որի ժամանակ քննարկվել է ֆուտբոլիստի ապագան: Հարձակվողը հայտարարել է, որ չի ցանկանում լքել «Միլան»-ը:
Այսպիսով՝ ակումբը չի քննարկի Էլ-Շարավիի տրանսֆերի հարցով առաջարկները»,- նշվում է ակումբի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ տաղանդավոր երիտասարդի ծառայություններով հետաքրքրվում են ՊՍԺ-ն, «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ն:









































