Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել երկրում արտակարգ դրության ռեժիմը պահպանել միայն անհրաժեշտության դեպքում և այն չեղարկել հնարավորինս շուտ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը Թուրքիայում արտակարգ դրություն սահմանելուց հետո ևս Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հետևել իրավունքի և երկրում հեղափոխության փորձին պատասխան միջոցներ ձեռնարկելու համամասնության սկզբունքներին:
«Իշխանությունները պետք է գործեն միայն ի պատասխան անօրինական գործողություններին ապացուցելի մասնակցությանը, ոչ թե քաղաքական հակումների կասկածներին»,- ասել է Շտայնմայերը: «Կարևոր է նաև, որ արտակարգ դրության մասին հայտարարությունը սահմանափակված լինի միայն անհրաժեշտ ժամանակահատվածով, իսկ հետո հնարավորինս շուտ չեղարկվի»,- հավելել է նա:
Հուլիսի լույս 16-ի գիշերը Թուրքիայում ապստամբների խումբը ռազմական հեղաշրջման փորձ է կատարել: Երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ ապստամբությունը ճնշվել է:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում երեք ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել:







































