Սիրիայի Հոմս քաղաքում, որտեղ կառավարական ուժերն իրականացնում են հարձակողական օպերացիա, նախկինի պես արգելափակված են մնում 2.5 հազար քաղաքացիական անձինք՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
Նա կառավարությանը և ընդդիմությանը կոչ է արել խուսափել բնակիչների շարքում զոհերից և քաղաքացիական անձանց թույլ տալ լքելու զինվորականների կողմից արգելափակված Հոմսը:
Երեքշաբթի կառավարական զորքերի կողմից ապստամբների ուղղությամբ կրակ արձակելու հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ակտիվիստների հաղորդագրություններին:








































