«Րաֆֆիի շարժումը չի մարել, շարունակվելու է, մենք ամբողջ ամառ գնալու ենք մարզեր: Մենք իսկապես կարողացանք մի իրավիճակից հասնել այնտեղ, որ մարդիկ ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում են կարողանում համախմբվել և պայքարել իրենց իրավունքների համար: Սա նշանակում է, որ ճիշտ ուղի ենք ընտրել, սակայն, ցավոք սրտի, այդ ամբողջ գործընթացը դանդաղ է ընթանում»,- ասաց «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը:
Նա նշեց, որ իրենց թիմը թևաթափ չի եղել պայքարում. «Իսկ մարզային հանդիպումների ընթացքում էլ կփորձենք հանդիպել նոր մարդկանց հետ, մարդիկ, ովքեր իրենց համաձայնությունն էին տվել, ներշնչել, որ մեր բացթողումները շտկենք»:
Նրա խոսքով՝ բացթողումն այն է, որ պետք է կարողանային բերել այն վերջնական ոգեշնչմանը, որ մարդիկ մինչև վերջ կարողանային մնալ հրապարակում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































