Հունաստանի մայրաքաղաք Աթենքի հյուսիսում փոստային կենտրոններից մեկում ռումբով ծրար է պայթել, հաղորդում է Interfax-ը:
Նախնական տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ սարքով ծրարը կարող էին ուղարկել ծայրահեղական անարխիստներն Իտալիայից: Հնարավոր է՝ այն,նախատեսված է եղել Հունաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համար:
Պայթյունի հետևանքով տուծաներ չկան:








































