ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի ՆԱՏՕ-ի դիրքորոշման վրա՝ ուրբաթ օրը հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Brexit-ը ՆԱՏՕ-ի վրա բացարձակապես ոչ մի ազդեցություն չունի: Մենք ոչ մի փոփոխություն չենք տեսնում դաշինքի կազմում գտնվող երկրների համերաշխության մեջ»,- ասել է նա Վարշավայում ճեպազրույցի ժամանակ, որը հեռարձակվում է Սպիտակ տան կայքով:
Ռոդսը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են նոր պետությունների համար: Սակայն նրա խոսքով՝ «Չեռնոգորիայից հետո նրանցից ոչ ոք պատրաստ չէ մտնել դաշինք»:








































